ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Մեր շարքերից ու մեր համախմբվածությունից թող դողա թուրքի սիրտը». Կարեն Ավագյան

«Մեր շարքերից ու մեր համախմբվածությունից թող դողա թուրքի սիրտը». Կարեն Ավագյան
24.04.2016 | 00:00

Ազատության հրապարկից մեկնարկել է ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Արդեն երրորդ տարին է՝ ջահերով երթը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությամբ։
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ մենք միասնական ենք մեր պահանջատիրության, մեր նահատակների հիշատակի ոգեկոչման և ապագայի՝ ՀԱՅԻ ապագայի կերտման ու այդ ապագայի ճանապարհն ավելի լայն ու պտղաբեր դարձնելու գործում: «Արդեն ավանդական է դարձել այս քայլերթը, քայլերթ, որին մասնակցում է հայ պահանջատեր երիտասարդը, քայլերթ, որն իր մեջ կրում է և՛ լռություն, և՛ արդարության ճիչ: Այո՛, ճիչ և ո՛չ թե լաց, որովհետև սա արդեն վերապրած և վեր հառնած սերնդի պահանջատիրություն է: Սերունդ, որն ունակ է և կարող է պահանջել, հարկ եղած դեպքում նաև պարտադրել արդարություն: Ամեն տարի այս օրը մենք դառնում ենք բռունցք, բայց ոչ թե բռունցք, որ սեղմվել է ցավից, այլ բռունցք, որը պաշտպանելու է իր ազգը: Ուրեմք քայլենք դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և մեր շարքերից ու մեր համախմբվածությունից թող դողա թուրքի սիրտը»,- ասել է Կարեն Ավագյանը:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների կազմակերպմամբ այսօր ջահերով երթեր են անցկացում նաև բոլոր մարզերում։

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ